Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը խոստանում է միջազգային չափանիշներով աղբավայր կառուցել Նուբարաշենում

Սեպտեմբեր 01,2016 20:45

Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել նոր աղբավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:

Ըստ կառավարություն ներկայացված որոշման նախագծի, Երեւան քաղաքին նվիրաբերվում է 24.42 հա հողամաս, որը հետ են վերցնում «Հայանտառ»-ից:

Աղբավայր կառուցելու համար նախագծով նախատեսվում է գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված կարգով ապահովել հողամասում առկա անտառային հողը ոռոգման ջրով սնուցող 150 մմ տրամագծով խողովակաշարի շուրջ 800 մետր երկարությամբ հատվածի եւ մետաղական ցանկապատի ապամոնտաժում,  տեղափոխում եւ  վերատեղադրում:

Այս որոշման նախագիծը, ինչպես նշված է նիստի օրակարգում, ներկայացնելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Որոշման նախագծում նշված է, որ 1950-ական թվականներից սկսած Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30 հա մակերեսով տարածք օգտագործվում է որպես աղբավայր, խոսքը Նուբարաշենի աղբավայրի մասին է: Այս տարածքն, ինչպես գրված է նախագծում, ի սկզբանե չի նախագծվել եւ կառուցվել որեւէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային կամ որեւէ տեխնիկական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշներին եւ հանդիսանում է բացառապես որպես աղբի կուտակման վայր, որի հետեւանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության եւ աղբավայրի շահագործման խնդիրներ:

Նոր աղբավայր կառուցելու նպատակով  ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ  11.12.2015 թվականին ստորագրվել է «Երեանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը,  ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 16.10.2015 թվականին էլ ստորագրվել է՝ «Երեւանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագիրը, ԱԺ-ն այս տարի վավերացրել :

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930