Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին լուսավորությամբ է ապահովվել մայրաքաղաքի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրին հարող պուրակը

Սեպտեմբեր 06,2016 12:31

Մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրին հարող պուրակը, որը հիմնադրման օրվանից մինչ օրս երբևէ չի ունեցել լուսավորության համակարգ, ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկած աշխատանքների շրջանակում «Երքաղլույս» ընկերությունը տարածքում տեղադրել է 4.5 մ բարձրությամբ թուջե հենասյուներ՝ 40 ձևավոր լուսատուներով: Հանրապետության հրապարակի շարունակությունը հանդիսացող պուրակի լուսավորությունը կատարվել է տեղանքին համահունչ՝ միասնական ոճով:

Հարկ է նշել, որ վերոնշյալ վայրում ևս արտաքին լուսավորության համակարգի սնուցման հաղորդալարերը, ինչպես վերջին տարիներին իրականացվող համանման աշխատանքների դեպքում, անցկացվել են ստորգետնյա եղանակով:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930