Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախկինում ջրցանով էին պայքարում, հիմա` մարմնական վնասվածքներով». Էլինար Վարդանյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2016 13:50

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց ՄԻՊ 2015թ. զեկույցը, համաձայն որի` քաղաքացիներն ավելի շատ բողոքել են ոստիկանության դեմ:

Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը նկատեց, որ պետական մարմինները լուրջ չեն վերաբերվում Մարդու իրավունքների պաշտպանությանը, որովհետեւ տարեկան զեկույցներում խնդիրները կրկնվում են. «3 տարի շարունակ ասում ենք, որ հավաքների ժամանակ խախտվել են քաղաքացիների իրավունքները: ՄԻՊ զեկույցից հասկանում ես, որ ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել: Եթե նախկինում ջրցանով էին պայքարում քաղաքացիների դեմ, հիմա` մարմնական վնասվածքներով, ընդհուպ մինչեւ աչքի կորուստ»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առարկեց` ասելով, որ պետական մարմինները չեն կարող լուրջ չվերաբերվել եւ ինքը հետեւողական է լինելու ցանկացած խնդրի հանդեպ: ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նրա կարծիքի հետ համաձայնեց, նաեւ հակադարձեց` ասելով, որ որոշ ոստիկաններ պատասխանատվության են ենթարկվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930