Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ». Դրական ենք գնահատում և´ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը, և´ այդ հրաժարականի առնչությամբ նրա ունեցած ելույթը

Սեպտեմբեր 08,2016 16:19

Հաշվի առնելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից «Հայկական վերածնունդ» կուսակցություն կատարված զանգերը՝ կապված ՀՀ վարչապետի հրաժարականի հետ, ՀՎԿ մամուլի ծառայությունը տարածում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի առնչությամբ կուսակցության  տեսակետը:

Դրական ենք գնահատում և´ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը, և´ այդ հրաժարականի առնչությամբ նրա ունեցած ելույթը, որտեղ շիտակ  և, ինչու ոչ, նաև հետաքրքիր շեշտադրումներ կային՝ հասարակության բևեռացման, բազմաշերտ և բազմադեմ կոռուպցիայի, նոր սկզբի անհրաժեշտության և այլն մասին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Եղել և մնում ենք համոզված կողմնակիցը համակարգային և արմատական փոփոխությունների և ,հատկապես, նոր սկզբի ու վերածննդի, որը ենթադրում է   ադիոզ և կոռումպացված պաշտոնյանների հրաժարական, համազգային առաջընթացը  երաշխավորող զարգացման համապարփակ և իրատեսական ծրագիր և ի վերջո՝ արդյունքին միտված պատասխանատու քաղաքականություն բոլոր ոլորտներում:

ՀՎԿ լրատվականքարոզչական մասի ղեկավար՝

Էդգար Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930