Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի դիմորդին, ապօրինի զրկել են անվճար կրթությունից. դիմում նախարարին

Սեպտեմբեր 09,2016 10:52

Երևան քաղաքի Սոս Ավետիսյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտ Զադա Օմարի Սադոևը անլուծելի խնդրի առաջ է կանգնել:

Շրջանավարտը հայտ է ներկայացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենսաբանության ֆակուլտետ ընդունվելու համար: Նա անհրաժեշտ բոլոր քննությունների ժամանակ բարձր նիշեր է ստացել, բարձր են եղել նաև իր ֆակուլտետում ընդունվելու համար անհրաժեշտ առարկաների դպրոցական քննությունների նիշերը: Սակայն ինչ-որ անպատասխանատու աշխատակցի պատճառով նա զրկվել է համալսարան անվճար ուսանելու հնարավորությունից:

Դիմորդի պապիկը` Սուրիկ Սադոևը դիմում է ՀՀ ԿԳ նախարարին, որպեսզի նա կարգավորի այս խնդիրը և վերականգնեն իր թոռան խախտված իրավունքները:

Մանրամասնները տեսանյութում.

https://www.youtube.com/watch?v=V4RZ7B5_cGU

 Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930