Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակահիգիենիկ եւ անառողջ երեւույթների հայտարարություններին չեմ հետեւում». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 12,2016 17:24

Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում ելույթի ժամանակ ի թիվս այլ կուսակցությունների` հիշատակեց նաեւ ԲՀԿ-ին` ասելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարանն է: «Մեր դիրքորոշումը այդ սուբյեկտների վերաբերյալ միանշանակ է. նրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան: Մենք նրանց համարում ենք նույնպիսի չարիք, ինչպիսին Սերժ Սարգսյանին»,- որոշ քաղաքական ուժերի մասին այսպես էր արտահայտվել Փաշինյանը:

Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից: «Ձեր նշած քաղաքական միավորի գործունեությանը չեմ հետեւել: Նրա հայտարարությունից տեղյակ չեմ: Ինձ համար քաղաքականության մեջ ևս կարեւոր է հիգիենան: Հակահիգիենիկ եւ անառողջ երեւույթների հայտարարություններին չեմ հետեւում: Հորդոր գործընկերներիս` նշյալ երեւույթի հետ կապված այլեւս ինձ մի դիմեք»,-ասաց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930