Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Վեռնոյի «Մայրիկ» գրքի իտալերեն թարգմանության շնորհանդես Հռոմում

Սեպտեմբեր 16,2016 18:10

Սեպտեմբերի 15-ին Հռոմում` Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում, կայացավ Անրի Վերնոյի «Մայրիկ» իտալերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Մասսիմո Պիստակին՝ իր գոհունակությունը հայտնելով ինստիտուտի և դեսպանության միջև հաստատված արդյունավետ համագործակցության և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ համատեղ միջոցառումներ անցկացնելու կապակցությամբ:

Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նշեց, որ գիրքը ոչ միայն մի ողջ ժողովրդի ողբերգության, այլև նրա վերածնունդի, մեծ ներուժի ու ձեռքբերումների պատմությունն է: Ցեղասպանությունից փրկված հայերն ու նրանց սերունդները կարողացան հաղթահարել դժվարություններն ու ինտեգրվել հաստատման երկրների հասարակություններում` դառնալով դրանց լիարժեք անդամը և իրենց նպաստը բերելով այդ երկրների զարգացմանը:

Ելույթներ ունեցան նաև գրքի թարգմանիչ, լրագրող Լետիցիա Լեոնարդին և ռեժիսոր Սաթենիկ Գուջիուգյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին կադրեր «Մայրիկ» ֆիլմից, ընթերցվեցին հատվածներ գրքից:

Գրքի շնորհանդեսին ներկա էին իտալացի հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930