Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Գևորգի Տոնի առթիվ Տիրացուի Ոսկեկող Ավետարանը կբերվի Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի

Սեպտեմբեր 22,2016 18:58

Սեպտեմբերի 24-ին` ժամը 10-ին, Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի կբերվի Տիրացուի Ոսկեկող Ավետարանը:

Այդ օրը կկատարվի նաև  Նորագավիթի խորհրդանիշ դեղձի բերքի օրհնություն և մատաղի հյուրասիրություն: Եկեղեցու բակում կկազմակերպվի նաև տոնախմբություն՝ համայնքի մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ:

Ավետարանը հավատացյալների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը` 17.00-ը:

Սիրով հրավիրում ենք բոլորին` հաղորդակցվելու հրաշագործ Ավետարանին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930