Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպան Ռուսլան Բոլբոչանը

Սեպտեմբեր 23,2016 13:16

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանը (նստավայրը՝ Կիև):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն միջպետական լավ հարաբերություններ՝ Նախագահը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, որի համար նա մեծապես կարևորել է դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ աշխատանքը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր աշխատանքով նոր լիցք և լրացուցիչ խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերություններին և փոխգործակցությանը:

Ռուսլան Բոլբոչանը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել դիվանագիտական առաքելության իրականացումը Հայաստանում և վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի տեսանելի ապագայում փոխշահավետ բոլոր ոլորտներում առաջընթացը տեսանելի լինի: Դեսպան Բոլբոչանն այդ համատեքստում մեծ դեր է վերապահել տնտեսական հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Հանրապետության Նախագահը կարևորել է երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող և զգայուն հարցերում միմյանց շահերի հարգման վրա հիմնված համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930