Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանն այցելել է միջմարզային մշակութային և զբոսաշրջային ցուցահանդես

Սեպտեմբեր 26,2016 18:40

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 25-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Մշակութային վերածնունդ» համահայկական ամենամյա փառատոնի շրջանակներում ներկա է գտնվել «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագրով միջմարզային մշակութային և զբոսաշրջային ցուցահանդեսին, որը համակցվեց Դիլիջան քաղաքի օրվա միջոցառումների հետ: Հայաստանի մարզերի և Արցախի մասնակցությամբ անցկացվող միջմարզային մշակութային և զբոսաշրջային էքսպո ցուցահանդես-մրցույթը  արվեստի ցուցահանդեսից վերածվել է ներմարզային մշակութային կյանքը իմաստավորող և աշխուժացնող, միջմարզային մրցակցային մթնոլորտ ձևավորող, հեռու ու մոտ համայնքներում ստեղծագործող անհատների և կոլեկտիվների համար փոխադարձ շփումների հարթակի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մեդիա Օնիքս» ընկերության նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ԼՂՀ էկոնոմիկայի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ արդեն հինգերորդ տարին ավանդաբար անցկացվող մշակութային և զբոսաշրջության ցուցահանդեսին այս տարի մասնակցել են ՀՀ ութ մարզերի (Արագածոտն, Արմավիր, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Տավուշ) համայնքներ, համայնքային ենթակառուցվածքներ, որտեղ զարգացած են դեկորատիվկիրառական արվեստի տարբեր ճյուղերը` գորգագործություն, ձեռագործ, կարպետագործություն, բրուտագործություն, երկաթագործություն, մանրանկարչություն, փայտագործություն: ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ միասին շրջայց է կատարել քաղաքային հրապարակում տեղադրված տաղավարներով, ծանոթացել հայ վարպետների ձեռքի աշխատանքներին, հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված արվեստի նմուշներով, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի շուրջ:

Արդեն ավանդական դարձած «Մշակութային վերածնունդ» գորգագործության և կիրառական արվեստի հանրապետական փառատոնին հաջորդել է Դիլիջանի օրվան նվիրված գեղարվեստական ծրագիր: Ներկաներին տոնի առթիվ շնորհավորել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930