Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս երկու նախարար վերանշանակվեցին: Մնացին ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի ղեկավարները

Սեպտեմբեր 27,2016 17:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս երկու նախարարի է վերանշանակել իրենց պաշտոններում:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ԼՈՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Առավոտի» կողմից հավելենք, որ կառավարությունն, ըստ էության, արդեն ձեւավորված կլիներ, եթե նշանակվեին նաեւ պաշտպանության եւ ԱԳ նախարարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930