Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացել են՝ ամենաուշը մինչև վաղը կեսօր կոյուղին կվերականգնվի

Սեպտեմբեր 28,2016 13:11
koyuxi

Արշակունյաց 278 հասցեում «Վարդանանք» ռեստորանի դիմաց ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով սեփականատիրոջ կողմից ընդհանուր օգտագործման կոյուղին կամայականորեն փակելու պատճառով  մեր՝ բնակիչներիս, բողոքին ի պատասխան այսօր վարչապետի օգնականը, քաղաքապետարանի և Շենգավիթի թաղապետարանի պատասխանատու աշխատակիցները եղան տեղում, խոստացան, որ ամենաուշը մինչև վաղը կեսօր կոյուղին կվերականգնվի, ինչպես նաև խոստացան կարգավորել թաղամասի մյուս ՝  գրեթե շուրջօրյա ջրանջատման, «Վարդանանք» ռեստորանի դղրդոցների խնդիրները։

Շնորհակալ ենք իրավիճակը լուսաբանող լրագրողներից և լրատվամիջոցներից։

Շնորհակալ ենք խնդրին արագորեն արձագանքող և այն բարձաձայնող Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանից։

Լիահույս ենք, որ իրավասու մարմինները խնդիրը, իրոք, վերջնական կկարգավորեն, ինչպես խոստացան, և որ նման անօրեն իրավիճակի առջև չենք կանգնի երբևէ։ Նրանց արձագանքը բավականին արագ էր։ Վերջնական արդյունքների մասին տեղյակ կպահեմ։

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930