Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր գործի կդրվեն «Երեւան Օփենի» ժամացույցները

Հոկտեմբեր 02,2016 13:32 Share

Հայաստանի շախմատի ակադեմիայում  մեկնարկում է «Երեւան Օփեն» շախմատի անդրանիկ միջազգային մրցաշարը, որին բացի Հայաստանից մասնակցում են Բելառուսի, Չեխիայի, Հնդկաստանի, Իրանի, Նիդերլանդների, Ռուսաստանի, Թուրքմենիայի, Ուկրաինայի, Իսրայելի 137 շախմատիստներ: Հայտ ներկայացնողներից 21-ը գրոսմայստեր է, 9-ը՝միջազգային վարպետ, 1-ը՝ կանանց գրոսմայստեր:

Մրցաշարի պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաեւ, որ 137 մասնակիցներից Հայաստանը ներկայացնում են 103-ը, ինչը մեր փորձառուների համար մարզավիճակ պահպանելու, իսկ երիտասարդների համար միջազգային մրցափորձ կուտակելու լավ հնարավորություն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել