Լրահոս
Օրվա լրահոսը

Ակակի Իաշվիլին ՀՀ-ում ծանոթացել է «Շախմատը դպրոցում» ծրագրին, այցելել աշխարհում եզակի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ

Ապրիլ 15,2026 14:02 Share

♟️ Հայաստանի շախմատի ակադեմիան պաշտոնական այցով հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի միջոցառումների հանձնաժողովի նախագահ և կառավարման խորհրդի հատուկ հանձնարարությունների տնօրեն Ակակի Իաշվիլիին։

♟️ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ նա հանդիպել է շախմատի կրթությամբ զբաղվող առաջատար հաստատությունների ներկայացուցիչներին և ծանոթացել «Շախմատը դպրոցում» ծրագրին՝ ընդգծելով Հայաստանի առաջատար դերը և միջազգային համագործակցության կարևորությունը։

♟️ Նրանք այցելել են նաև Հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ ներկայացվել են բուհի գործունեությունն ու «Շախմատ» մասնագիտությունը, ինչպես նաև աշխարհում եզակի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ:

♟️ Այցի ավարտին եղել են դպրոցում, հետևել ծրագրի ընթացքին և շփվել աշակերտների ու ուսուցիչների հետ՝ համոզվելով, որ շախմատը դարձել է կրթական գործընթացի կարևոր մաս։

Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930