Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրախախտումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ

Հոկտեմբեր 02,2016 17:32

Ամփոփ տեղեկատվություն՝  ՏԻՄ ընտրությունների ընթացքում  ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին

(2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ)

ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի  մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝

Ըստ փուլերի

Քարոզչության ընթացքում – 5,

Քվեարկության օրը- 48:

Ըստ տարածքների

Շիրակի մարզ – 6,

Լոռու մարզ – 20,

Գեղարքունիքի մարզ – 8,

Վայոց ձորի մարզ – 1,

Սյունիքի մարզ – 0,

Կոտայքի մարզ – 18:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:

Հիշեցնում ենք, որ ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:

Կրկին կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:

Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31