Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հովհաննիսյանը իր աջակցությունն է հայտնել ԵԽԽՎ «ոչ ատելությանը, ոչ վախին» նախաձեռնությանը

Հոկտեմբեր 13,2016 17:35

Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն հանդիպել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին:

ԵԽԽՎ նախագահը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, մաղթել է արդյունավետ աշխատանք և հայտնել իր պատրաստակամությունը նպաստելու խորհրդարանական համագործակցության զարգացման ուղղված ջանքերին։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության օրակարգին։ Դեսպան Հովհաննիսյանը իր աջակցությունն է հայտնել ԵԽԽՎ «ոչ ատելությանը, ոչ վախին (#nohatenofear)» նախաձեռնությանը, որը մեկնարկել է 2016թ. հունիսին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31