Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանը նախագահել է մաքուր էներգիայի, կայուն համայնքների և Փոքր կղզի զարգացող պետությունների վերաբերյալ քննարկումները

Հուլիս 12,2026 19:09 Share

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի (HLPF) 2026 թվականի աշխատանքներին։

Համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը նախագահել է մաքուր էներգիայի, կայուն համայնքների և Փոքր կղզի զարգացող պետությունների (SIDS) վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև մի շարք Կամավոր ազգային զեկույցների (VNR) ներկայացումները։

Դեսպան Հովհաննիսյանը նաև որպես բանախոս մասնակցել է «Միջին եկամուտ ունեցող երկրների համար ԿԶՆ-ների իրագործման արագացում» թեմայով քննարկմանը, որտեղ ընդգծել է, որ երկրի կողմից առաջնորդվող զարգացումն ու ազգային առաջնահերթությունների հիման վրա ձևավորված քաղաքականությունները պետք է լինեն միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսվող ապագա Ռազմավարական գործողությունների ծրագրի հիմքում։

«Լեռնային տարածաշրջանների համար գործողությունների արագացում․ 2023–2027 թվականների Գործողությունների հնգամյակի իրականացում» խորագրով HLPF-ի շրջանակներում կազմակերպված միջոցառման ընթացքում նա կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխկապակցվածության ամրապնդումը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (CBD COP17) առաջիկա նախագահող երկիր, նպաստելու գլոբալ լեռնային օրակարգի առաջմղմանը՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական գործողությունների և հողերի կայուն կառավարման ոլորտներում գործնական ու ինտեգրված մոտեցումների միջոցով։

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ շաբաթ նախարարական հատվածի շրջանակներում, որը կհամախմբի բարձրաստիճան պետական ներկայացուցիչների՝ քննարկելու 2030 թվականի օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման առաջընթացը։

ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Պարույր Հովհաննիսյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031