Լրահոս
Օրվա լրահոսը

Հախվերդյանը՝ վարչապետի մասին. «Վատ, այլանդակ ժառանգություն է ընկել նրա ձեռքը»

Հոկտեմբեր 29,2016 22:38

Aravot.am-ի հետ զրույցում երգիչ Ռուբեն Հախվերդյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրային փոփոխություններին՝ ասելով. «Եթե փոխում ես համակարգը, պետք է փոխես նաեւ մարդկանց: Ոչ միայն փոխես, այլ շատերը պետք է քրեական պատասխանատվություն կրեն: Ժողովուրդը գիտի՝ ո՞վ եւ ինչքա՞ն միլիոն ու միլիարդ է կերել»:

Խնդրեցինք կարծիք հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մասին. «Ահագին ժամանակ՝ դժվար կարողանա…ես չգիտեմ՝ այդ տղային ի՞նչ քաջություն է պետք, որ կարողանա այս ամեն ինչի տակից…վատ, այլանդակ ժառանգություն է ընկել նրա ձեռքը: Եթե նա իսկապես ուզում է պայքարել, շատ կուզենայի նրան օգտակար լինել այդ հարցում»,-վստահեցրեց Ռուբեն Հախվերդյանը:

Հիշեցրեցինք, որ նոր կառավարության ծրագրում մշակույթին, ինչպես ոլորտի  պատասխանատուներն են նշում, զգալի տեղ է տրված: «Զգալի» բնորոշումը լսելով՝ Հախվերդյանը հեգնեց. «Օյ-օյ-օյ…»: Հարցրեցինք՝ «ի՞նչ առաջարկ կա, որ կցանկանայիք ներառված լիներ կառավարության ծրագրում՝ մշակույթի մասով»:

«Թող մի մեծ աղբի գործարան սարքեն, որ աղբից ազատվի այս հանրապետությունը: Դա նույնպես մշակույթ է»,-պատասխանեց Ռուբեն Հախվերդյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «այլանդակ ժառանգություն»…
    իր կողմանէ, իր համար,
    վտանգավոր խօսքեր են ասոնք…

    քանզի ահա թէ… ով էր ինք, առաջ
    (եւ խօսքը միայն մարմնային տեսքին մասին չէ անշունտ…) ՝
    https://a4-images.myspacecdn.com/images03/21/c2d2617247184cb58ce57527c1bbf06f/300×300.jpg

    https://i.ytimg.com/vi/e8tFkrE2X7s/hqdefault.jpg?custom=true&w=336&h=188&stc=true&jpg444=true&jpgq=90&sp=68&sigh=UmSYkDrteylOoEPgNC3QhffMydE

    https://lh3.googleusercontent.com/proxy/wJOYXOs9Wi0z6zngDdCNpN1c969HIpjX2B_bWfP40cuK462SQRfRx1iVysLQ0i9p1E635OdFFxCxzDKvdutDsw=w426-h320-n

    դեռ բախտավոր է որ Համացանցը ստեղծվեց իր լաւ օրերից շատ ետք… անցյալի նկարներից դժվար է գտնել

    մնացյալը արդէն միայն շիշը կարող է պատմել

    իսկ վաղը իսկ, եթէ Պետությունը իրեն համերգ առաջարկէ,
    յուղոտ վարձատրությամբ,
    ինք արդէն դառնալու է իշխանավորների ամենաթունդ ջատագովը…

    օրինակի համար՝
    https://www.youtube.com/watch?v=TgHeghpNHP8

    ուրեմն, նոյնպէս, լաւ թող մտածէ,
    խօսելէ առաջ աղբի գործարանի մասին…

    ալ կը բավէ, Ռուբեն…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31