Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Նոյեմբեր 04,2016 11:42

2016-2017 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն մի քանի օր է` նորերով են փոխարինվում տարվա ընթացքում մուտքերում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են հարկաբաժինների ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը:

Ըստ անհրաժեշտության` մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները:
Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 1-ը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930