Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց թրաֆիքինգի միջազգային իրավական սահմանումը. Հայաստանն առաջին անգամ մասնակցել է ՄԱԿ-ի փորձագիտական խմբի քննարկմանը

Նոյեմբեր 11,2016 18:49 Share

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ  Դ. Թումասյանը մասնակցել է Վիեննայում 2016թ. նոյեմբերի 10-11-ին տեղի ունեցած «Մարդկանց թրաֆիքինգի միջազգային իրավական սահմանումը՝ կատարված հետազոտությունների և բարձրացված հարցերի վերլուծության ամփոփում» խորագրով քննարկմանը։ Այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի կողմից, որին մասնակցել են նաև միջազգային փորձագիտական խմբի անդամները:

Միջազգային փորձագիտական խմբում ընդգրկված են եղել ընդհանուր առմամբ 20 փորձագետ՝ ներկայացված ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Սինգապուրից, Թունիսից, Թայլանդից և այլ երկրներից: ԱՊՀ երկրներից հրավիրված է եղել միայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի։

Քննարկումները ծավալվել են հետևյալ երեք ուղղություններով.

– վիճակի խոցելիության օգտագործման հասկացության հստակեցում,

-զոհի համաձայնության պարտադիր չլինելու պայմանի հստակեցում,

– շահագործման հասկացության պարզաբանում և մեկնաբանում

Հանդիպման արդյունքում լրամշակվել է երեք ուղղությունները մեկնաբանող նախկինում այլ փորձագետների կողմից կազմված ուղեցույցը, որը, որպես խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ, կներկայացվի ՄԱԿ-ի անդամ-երկրներին՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում միասնական եզրույթներ և պրակտիկա ձևավորելու համար: Ինչպես նաև քննարկվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի տիպային օրենքը և դրա ուղեցույցը:

Քննարկումների վերջում ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ղեկավարը, ով հանդիսանում էր միջոցառման համակարգողը, իր գոհունակությունն է հայտնել մասնակիցներին: Նա վստահեցրել է, որ սա նոր համագործակցության առաջին քայլն է, քանի որ գրասենյակը պատրաստվում է շարունակել համագործակցությունը՝ մասնավորապես նման միջոցառմանն առաջին անգամ մասնակցություն ունեցող երկրների հետ, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանը:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930