Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի համար սպառնալիք է Ադրբեջանը, որին ՌԴ-ն սպառնալիք չի համարում. Արմեն Գրիգորյան

Նոյեմբեր 22,2016 22:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ ՌԴ կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն: Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»: Ո՞ւմ կողմից հնարավոր հարձակումներից է այդ զորախումբը պաշտպանելու, ի՞նչ կարելի է հասկանալ` «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներ» ասվածի տակ:

Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը

Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի համոզմամբ. «Եթե «կողմերի անվտանգության այլ սպառնալիքները» դիտարկենք, ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերի եւ Հայաստանի իշխանության համար կա մեկ պոտենցիալ ընդհանուր սպառնալիք` հայաստանյան հասարակությունը, եւ պատահական չէ, որ Ռուսաստանն անընդհատ պահանջում է միջոցներ ձեռնարկել` արեւմտյան կառույցների հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցների դեմ: Իսկ Հայաստանը` պետությունը, ոչ թե իշխող վարչախումբը, Ռուսաստանի հետ ընդհանուր սպառնալիք կամ հակառակորդ չունի: ՆԱՏՕ-ն սպառնալիք չի հանդիսանում, եթե, իհարկե, Հայաստանը Մոսկվայի եւ հայաստանյան իշխանությունների քաղաքականության հետեւանքով չներքաշվի թշնամական գործողությունների մեջ: Հայաստանի համար սպառնալիքներ են Ադրբեջանը, որին Ռուսաստանը բնականաբար սպառնալիք չի համարում` զինելով Հայաստանի դեմ, եւ ինքը` Ռուսաստանը»:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք նոյեմբերի 23-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930