Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի բինգոն եւ Կիսելյովի տարօրինակ պահվածքը Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի ժամանակ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 26,2016 11:12

Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանի` Կրեմլից գործուղված լինելու մասին խոսակցություններին, ապա այս առումով էլ վերջերս տարօրինակ բան տեղի ունեցավ: Վերջին հայտնի հարցազրույցի ժամանակ «Կրեմլի հետ ուղիղ թելերով կապված» Դմիտրի Կիսելյովը Սարգսյանին հարց ուղղեց, թե ինչ ակնկալիքներ ունի նա ՀՀ նոր վարչապետից եւ կառավարությունից: «…Կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա»,- պատասխանեց Սարգսյանը, որից հետո տեղի ունեցավ հետեւյալ դիալոգը.

 Այսինքն, Կարեն Կարապետյանը տրամադրված է դրան, եւ Դուք հավատո՞ւմ եք նրան։

– Կարեն Կարապետյանը եւ նրա թիմը, մեր ընդհանուր թիմը… Մենք տրամադրված ենք դրան։ Իրականում, նրա կառավարությունը մեր շարժիչ ուժն է։

 Հաճելի է լսել։ Հաջողություն եմ մաղթում:

– Շնորհակալություն»:

Մի տեսակ լավ չի հասկացվում` ի՞նչն էր հաճելի Կիսելյովին, ինչո՞ւ էր հաճելի: Կառավարությունն էլ է մերը, տնտեսությունն էլ, Կարեն Կարապետյանն էլ, հնարավոր աճն էլ, անկումն էլ: Կիսելյովի համար ի՞նչ տարբերություն: Հարցազրույցի այս հատվածը հիշեցրեց երեխայի համար ուսուցչից դրական խոսքեր լսող ծնողի պահվածք, մոտավորապես` «ուրախ եմ, որ արդարացնում է իրեն» ոճի մեջ: Հարց առաջացավ, եթե Կարեն Կարապետյանի փոխարեն ՀՀ նոր վարչապետը լիներ, օրինակ` Արմեն Գեւորգյանը, Կիսելյովին էլի հաճելի կլինե՞ր: Որքան էլ հաճելի չէ արձանագրել, կարծում ենք, որ`ոչ: Այդ դեպքում հարգելի մեկնաբանի համար ավելի շուտ միեւնույնը կլիներ:

Աննա Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930