Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյան. «Ես բանանի ներկրման եւ խոչընդոտման հետ կապ չունեմ» (տեսանյութ)

Նոյեմբեր 26,2016 14:24

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը ներկա է ՀՀԿ համագումարին, լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել իր մասնակցությունը օֆշորային աղմկահարույց  բացահայտումների շուրջ զարգացումներին: Պողոսյանն ասաց, որ այս պահին քննություն է ընթանում եւ հատուկ քննչական ծառայությունը առաջիկայում կհրապարակի քննության արդյունքները:

Միհրան Պողոսյանը դրական պատասխան տվեց լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններում վարկանիշային քվեարկության կարգով առաջադրել իր թեկնածությունը:

Իսկ թե ինչով է զբաղվում ներկայումս ԴԱՀԿ նախկին ղեկավարը, այս հարցին էլ Պողոսյանը պատասխանեց.«Հանգստանում եմ, հանգստանում եմ, տաս տարի աշխատելուց հետո ծանր, եւ դուք ականատես եք եղել… Ես հանգստանում եմ, եւ վայելում եմ կյանքը, որովհետեւ ես չգիտեի, որ կյանքում կարելի է նաեւ հանգստանալ»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ գործարարների ահազանգերի` Միհրան Պողոսյանը, որը բանանի շուկայում մենաշնորհ ունի, խոչընդոտում է այլ գործարարներին բանան ներկրել, վերջերս էլ եւս նման մի դեպք է գրանցվել, Պողոսյանը հերքեց, որ ինքն ընդհանրապես կապ ունի բանանի ներկրման հետ. «Ես 20 տարի առաջ հիմնեցի «Քեթրին գրուպը», տեսնո՞ւմ եք ինչ հաջողակ էր, որ մինչև հիմա խոսում են: Ճիշտ հասցեատիրոջը դիմեք` «Քեթրին գրուպին»: Կարծեմ ևս չորս ընկերություն բանան է ներկրում»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930