Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի պաշտպանի բողոքը

Նոյեմբեր 30,2016 19:21

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպանի բողոքը:

Եղնուկյանի պաշտպան` փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարան էր դիմել` Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառվող տեսակցության և հեռախոսազանգերի վերաբերյալ քննիչի որոշմամբ սահմանված արգելքը վերացնելու պահանջով։

Տիգրան Հայրապետյանը դատարանում մեղադրող դատախազին խնդրեց ցույց տալ որեւէ  նյութ կամ որոշման մեջ ինչ-որ նախադասություն, որը կհիմնավորեր իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող տեսակցությունների ու հեռախոսազանգերի վերաբերյալ արգելք սահմանելու քննիչի որոշումը.«Եթե չկա, ուրեմն անհիմն է, պետք է վերացնեք, հարգելի’ դատարան»:

Դատախազն էլ նկատեց, որ փաստաբան Հայրապետյանը քննիչի որոշման բողոքարկման ընթացակարգն է խախտել: Պարոն Հայրապետյանը բացատրեց. «Այո’, միջնորդել էի թե դատախազին, թե քննիչի վերացնել որոշումը, երկուսն էլ մերժել էին: Եւ դատախազի, եւ’ քննիչի մերժումն ունեի, անիմաստ համարեցի մի քանի ամիս եւս սպասել ու դիմել դատախազին, դիմեցի միանգամից դատարան»:

Կարո Եղնուկյանն էլ դատարանի մերժման մասին որոշումը լսելուց հետո  դատարանում հայտարարություն արեց` ասելով, որ հասկանում է` դատարաններն անկախ չեն, իրեն էլ որակեց քաղբանտարկյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930