Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Թվային հեռարձակման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է ցանցի բնականոն աշխատանքի ապահովմամբ

Դեկտեմբեր 07,2016 17:03 Share

Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է։ Պատճառը թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային կանխարգելիչ աշխատանքներն են, որոնք պայմանավորված չեն թվային հեռուստահեռարձակման որակով կամ այլ խնդիրներով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ պրոֆիլակտիկ միջոցառումների նպատակը ցանցի բնականոն և անխափան աշխատանքի ապահովումն է:

«Նմանատիպ աշխատանքներ 3 ամիսը մեկ հաճախականությամբ իրականացվել են նաև անալոգային հեռարձակման ժամանակ: Դա բնականոն գործընթաց է։ Նման աշխատանքներ իրականացվում են աշխարհի բոլոր հեռուստահեռարձակողները»,- ասաց Գ. Ամալյանը։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել