Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց լեզվի հիմնախնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում

Դեկտեմբեր 10,2016 13:23

Դեկտեմբերի 9-ին ՀՀ գրողների միության դահլիճում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց լեզվի հիմնախնդիրներ» կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պերճ Դեմիրճյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, գրողներ, մտավորականներ, հասարակության ներկայացուցիչներ:

serj-srapionyanՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ղեկավարներին համագործակցության համար և հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում կստեղծվի լեզվի մաքրության պահպանման հարցերով մտահոգ, շահագրգիռ և գործունյա անձանց խորհուրդ:

Ծավալվեց լուրջ քննարկում լեզվի խնդիրների վերաբերյալ: Լեզվաբանները, գրականագետները, մտավորականները ներկայացրին իրենց պատկերացումները լեզվի անաղարտության պահպանման ուղիների, զարգացման հեռանկարների, գրական հայերենի երկու ճյուղերի լեզվավիճակների, դրանց դերի ու խնդիրների մասին:

Քննարկվեցին հայոց լեզվի անաղարտության պահպանման իրավական խնդիրները, տարբեր ոլորտներում լեզվի գործառության մերժելի երևույթները, հնչեցին գործնական առաջարկներ:

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ներկայացուցիչների առաջարկով որոշվեց ստեղծել մասնագիտական խորհուրդ, որը լեզվական խնդիրների համակարգման հարցեր և լուծման ուղիներ կմշակի:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031