Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը` «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդի հանդիպմանը

Դեկտեմբեր 11,2016 20:41

Դեկտեմբերի 8-11-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդի հանդիպումը: Այն կրել է «Եվրոպայի մարտահրավերները. Անվտանգության ապահովման խնդիրները» խորագիրը:

Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Ռուբեն Թովմասյանը:

Հանդիպման շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ-ում կատարված վերջին փոփոխություններին, մասնավորապես՝ Սահմանադրական բարեփոխումներին և դրանից բխող կառավարման նոր համակարգի ձևավորման գործընթացին: ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը խոսել է նաև ՀՀԿ 16-րդ համագումարի մասին և ներկայացրել վերջին շրջանում կուսակցության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև կատարած բարեփոխումները:

Ծրագրի ընթացքում հանդիպումներ են եղել Եվրոմայդանի առաջնորդների և ակտիվիստների հետ, ովքեր կիսվել են իրենց փորձով:

Քննարկումներ են եղել սոցիալ-տնտեսական բարեփոխումների, Մինսկի խաղաղության գործընթացում Ուկրաինայի մասնակցության, Ուկրաինայի և Արևելյան գործընկերության համար ԱՄՆ նախագահական ընտրությունների նշանակության և Եվրոպայի անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել նաև Ուկրաինայի մշակույթի նախարարի, Բարձրագույն ռադայի ներկայացուցիչների, ինչպես նաև նախագահի և վարչապետի աշխատակազմերի անդամների հետ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031