Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորական ուղերձ

Մարտ 10,2017 13:30 Share

2003-2013թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

Հարգարժան Ռուբեն Գրիգորի, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի եւ ԽՄԿԿ-ԿԿՄ բարձրագույն՝ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով պարգեւատրվելու առթիվ: Ձեր գործունեությունը, անցած կուսակցական փառավոր ճանապարհը սերտորեն կապված են Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեության, հատկապես քաղաքամայր Երեւանի զարգացման ու բարգավաճման հետ: Ձեր կուսակցական կյանքը հայրենանվիրումի վառ օրինակ է սերունդների համար:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք:

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Հ. Ա. Մելքումյան

 

«Առավոտ»

09,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել