Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի իշխանությունները խոստովանել են, որ Պալմիրան կորցրել են

Դեկտեմբեր 12,2016 12:11 Share

Սիրիայի իշխանությունները խոստովանել են, որ Պալմիրա (Թադմուր) քաղաքն անցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, հաղորդում է BBC-ն: Ասադի կառավարությունը խոստացել է անել հնարավորինս ամեն բան՝ ջիհադիստներին այնտեղից դուրս մղելու համար:

«Բանակն օգտագործում է հնարավոր բոլոր միջոցները՝ քաղաքում զինյալների ամրապնդվելը կանխելու համար»,- հայտարարել է Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին:

Նա նշել է, որ զինյալներին հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքի վրա՝ շնորհիվ Ռաքքայից և Դեյր էլ-Զորից ուղարկված համալրման: Նահանջելուց առաջ կառավարական ուժերին հաջողվել է տարհանել բնակչության 80 տոկոսին:

Պալմիրայի վրա հարձակումը սկսվել էր շաբաթ օրը, դրան մասնակցում էր շուրջ 4000 զինյալ:

Իսլամական պետության ահաբեկիչներն առաջին անգամ Պալմիրան գրավել էին 2015թ. մայիսին: Նրանք ավերել էին մեծ թվով հուշարձաններ, գլխատել հնագիտական թանգարանի տնօրենին, երբ վերջինս փորձել էր փրկել մշակութային արժեքները: 10 ամիս անց՝ 2016թ. մարտին քաղաքն ազատագրվել էր սիրիական զինված ուժերի կողմից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031