Լրահոս
Օրվա լրահոսը

Նատալի Պորտմանը, Քեյսի Աֆլեքը և «Լա-լա-լենդը»՝ կինոքննադատների գլխավոր մրցանակակիրներ

Դեկտեմբեր 12,2016 13:35 Share

Այս գիշեր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում անցկացվել է ԱՄՆ-ի և Կանադայի կինոքննադատների մրցանակաբաշխության արարողությունը, որում գլխավոր մրցանակները ստացել են դերասանուհի Նատալի Պորտմանը և դերասան Քեյսի Աֆլեքը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Այսպես, Պորտմանը մրցանակ է ստացել Պաբլո Լարինի «Ջեքի» ֆիլմում մարմնավորած դերի համար: Լավագույն դերասանուհու անվանակարգում նրա հետ մրցակցում էին Էմմի Ադամսը («Ժամանում»), Ռութ Նեգգան («Սիրել»), Իզաբել Յուփփերը («Նա»), Էմմա Սթոունը («Լա-լա-լենդ») և Աննեթ Բենինգը («20-րդ դարի կանայք»):

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել Քեյսի Աֆլեքը «Մանչեսթեր՝ ծովի ափին» ֆիլմի համար: Նույն անվանակարգում ներկայացված էին նաև Էնդրյու Հարֆիլդը («Խղճի նկատառումներով»), Դենսել Վաշինգտոնը («Ցանկապատ»), Ջոէլ Էդգերտոնը («Սիրել»), Թոմ Հենքսը (Հրաշք Գուձոնի վրա), Ռայան Գոսլինգը («Լա-լա-լենդ»):

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա-լա-լենդ» մյուզիքլը: 31-ամյա Շազելը մրցանակը ստանալիս ասել է, որ «քանի որ իր ֆիլմը սիրո մասին է, ինքն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում իր սիրելիին»:

Շազելի համար «Լա-լա-լենդը» 3-րդ ռեժիսորական աշխատանքն է. նա նաև հայտնի է 2014թ. նկարահանած իր «Մոլեգնություն» (Whiplash) ֆիլմով:

«Լավագույն երգիծական ֆիլմ անվանակարգում հաղթել է Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ «Դեդփուլ» ֆիլմը, իսկ «էքշըն» ժանրում լավագույն ֆիլմ է ճանաչվել Մել Գիբսոնի «Խղճի նկատառումներով» ֆիլմը, իսկ լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Zootopia մուլտֆիլմը:

Սարսափ ոճի ժանրում կինոքննադատները մրցանակը շնորհել են «Ժամանում» ֆիլմին, իսկ լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել ֆրանսիական «Նա» դրաման:

Նյու Յորքի կինոքննադատների հանրությունը հիմնադրվել է 1935թ.: Դրա մեջ մտնում են տեղի ամսագրերի, թերթերի և առցանց պորտալների 300 կինոքննադատները: Ամեն տարի դեկտեմբերին նրանք քվեարկության ճանապարհով ընտրում են անցնող տարվա լավագույն կինոնախագծերը: Այս մրցանակաբաշխությունը, համարում են, որ հստակեցնում է կինոաշխարհում տիրող տրամադրությունները «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ:

 

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031