Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի փրկենք մանր բիզնեսը»․ Գյումրիում ավելացրեցին խոշոր բիզնեսից գանձվող տեղական տուրքերը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2016 18:33 Share

Այսօր Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեն։ Այն կազմում է 3 միլիարդ 170,1 միլիոն դրամ, իսկ պետությունից տրվող դոտացիան 1 միլիարդ 966,8 միլիոն դրամ է։ Սակայն մինչև քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը մանրամասն կներկայացներ բյուջեն, քննարկվեց մի շատ կարևոր հարց՝ Գյումրի քաղաքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2017 թվականի դրույքաչափերը։

Զեկուցող Կարեն Բադալյանը՝ Գյումրու քաղաքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետը նշեց, որ այս տարի փոփոխություններ կան։

img_5113 img_5115 img_5120 img_5125 img_5126 img_5129

«2016 թվականի հոկտեմբերին ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխություն է կատարվել «Տեղական տուրքերի և վճարումների մասին» օրենքում, համաձայն որի կոնկրետ Գյումրի քաղաքում տեղական տուրքերի վճարումների համար, մասնավորապես խմիչքի, ծխախոտի, հանրային առևտրի կազմակերպման համար հիմք է հանդիսացել ելակետային տվյալ՝ որպես գործունեության քառակուսի մետրը։ Այսինքն` տուրք վճարողները վճարելու են իրենց գործունեության կազմակերպման շինության քառակուսի մետրի չափից դուրս գալով»,- ասաց զեկուցողը։

Սամվել Բալասանյանն ավելի մատչելի բացատրեց այս փոփոխությունը՝ պարզաբանելով, որ սրանից փոքր-ինչ կտուժի խոշոր բիզնեսը, բայց ոչինչ, փոխարենը կկարողանան փակվելուց փրկել մանր բիզնեսը։ «Իհարկե, սրանով խթանում ենք մանր բիզնեսը, նաև մի քիչ ավելացնում, ծանրացնում ենք խոշոր բիզնեսի բեռը, և ես համաձայն եմ, որ նման մոտեցումը շատ ճիշտ է, որովհետև չի կարող 12 քառ․մետրանոց տարածքը կամ 20 քառ․մետրանոց տաղավարը վճարի նույն չափի, ինչքան որ չգիտեմ մեծ սուպերմարկետը։ Ճիշտ մոտեցում է, ես գտնում եմ, որ մենք, իհարկե, մուտքեր կունենանք ավելի շատ, բայց մանր բիզնեսին նույնպես կխթանենք, որպեսզի նրանք չփակվեն», -պարզաբանեց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031