Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ տնօրենը՝ գեներալ-մայոր է, ոստիկանապետը՝ գեներալ-գնդապետ

Դեկտեմբեր 31,2016 13:45

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 29-ի հրամանագրով  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կարենի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Իսկ դեկտեմբերի 28-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհվել է ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում:

«Երկարամյա անբասիր ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանման, Հայաստանում փրկարար ծառայության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար» Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Հենրիկի ԵՐԻՑՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031