Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աշխատանքի ընդունման դրույթով Հայաստանը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիային. զեկույց

Հունվար 26,2017 13:35

Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեն հրապարակել է 2016թ. եզրացությունները պետությունների կողմից Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթներին հետևելու վերաբերյալ: Դրանցում տեղ են գտել Եվրախորհրդի 34 անդամ երկրներում Եվրոպական սոցիալական խարտիայի խախտման 166 դեպքեր:

Ընդհանուր առմամբ, Կոմիտեն ընդունել է 513 եզրակացություն, որոնք վերաբերում են այդ երկրներում աշխատանքին, մասնագիտական պատրաստվածությանը և հավասար հնարավորություններին:

Հայաստանին վերաբերվող եզրակացության մեջ նշվում է, որ թեև Հայաստանում ընդունվել են աշխատանքի քաղաքականությանն ուղղված մի շարք փաստաթղթեր, որոնցով, մասնավորապես, հատուկ ծրագրեր պետք է կիրառվեն խոցելի խմբերի, օրինակ` սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար, այնուամենայնիվ, եզրակացության մեջ նշվում է, որ այդ միջոցառումներից ոչ մեկը չի կատարվել:

Բացի այդ, Հայաստանն իր զեկույցում տվյալներ չի տրամադրել աշխատանքի ընդունման քաղաքականության գնահատականների վերաբերյալ: Եզրակացության մեջ նշվում է, որ այս կետով Հայաստանը չի համապատասխանում Խարտիայի համապատասխան հոդվածին:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031