Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում Սեյրան Օհանյանի «կերպարանափոխումը» չեն ընդունում, հիշեցնում են, թե ինչպես է իրեն պահել իշխանության ներսում

Հունվար 30,2017 19:20

Այսօր ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ Սեյրան Օհանյանը ՀՀԿ-ից հեռանալով՝ խոսեց արատավոր երեւույթների մասին, սա ինչպե՞ս եք մեկնաբանում՝ պատասխանեց. «Յուրաքանչյուրն, ըստ էության, գործում է իր խղճի մտոք: Ինքը արտահայտել է իր տեսակետը: Ես, համենայնդեպս, չեմ ընդունում, ինձ համար ընդունելի չէ նմանատիպ կերպարանափոխումը իշխանությունից ընդդիմադիր դաշտ անցնելու, երբ իշխանության մեջ լինելով՝ ընդհանրապես որեւէ բառ չի ասվում առկա թերությունների մասին եւ բավական է կտրվել իշխանությունից՝ սկսում է հիշել բոլոր այն թերությունների մասին, որոնք առկա էին եւ այն ժամանակ: Աշխատանքն առանց թերությունների չի լինում: Ես կուզենայի, որ յուրաքանչյուրն, ըստ էության, խոսեր այն մասին, թե ինչն է, որ ինքը չի կարողացել կատարել եւ կոնկրետ պատճառներն իր մեջ փնտրի: Սա ավելի գնահատելի կլինի բոլորից համար»:

Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ասաց, որ այն առվակները, որոնք մայր գետից անջատվում են, կարճ ժամանակ հետո չորանում են: Մեր հարցին՝ այս կանխատեսումը կարո՞ղ է իրականանալ ՀՀԿ-ից անջատվածների մասով՝ Արտակ Դավթյանը պատասխանեց, որ ինքը լիովին համամիտ է Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ ծառերի հետ կապված էր մեկնաբանել գետերի թեման. «Ինձ համար այդ համեմատությունների մեջ հենց Ռոբերտ Մելքոնյանի գրառումն է ավելի լավ բնորոշում ներկա վիճակը»:

Իսկ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը հետեւյալն էր. «…Իսկ տեղին է գետերի ու առվակների խորհրդի հետ հիշել նաեւ ծառերի խորհուրդը: Ծառը խորհրդանշում է կյանքի էներգիան, ապրելու ձգտումը, որն էլ, իհարկե, որոշվում է ծառի բնի հաստությամբ, սլացիկությամբ, ճյուղերի համաչափությամբ: Իսկ ծառերը խնամք են պահանջում, ուշադրություն…Պարբերաբար էտել, հետևել, բուժել…Կուսակցությունները, պետական կառույցներն էլ են կենդանի օրգանիզմ, նրանց էլ է պետք բուժական, կենսունակության նպատակով պարբերաբար «էտել»: Էտել «չորացած, ծռված, համաչափությունը խախտող ճյուղերն ու ոստերը, կարճացնել շիվերը», նորացնել, երիտասարդացնել…

Էտի կանոններից մեկը գիտե՞ք որն է…Կենտրոնական ուղեկցողի հետ սուր անկյուն կազմող ճյուղերն էտելը…Անպայման էտելը՝ պահպանելով ուղեկցողի իշխող դերը…
Հասկացա՞ք…Ա՛յ, ժամանակին «էտել», հասկացնել էր պետք, իշխանության, հարստության ձգտումը մոլագարության հասցնողներին, երախտամոռներին, իրենց անձի դերը կարևորողներին, դավաճանության, մեծամտության, խարդախության, խաբեության, երկերեսանիության բնատուր հակում ունեցողներին: Օգտվող, ծառայող և իրենց աշխատանքի դիմաց անպայման «վարձատրություն» պահանջողներին, մի քանի լարի վրա պարող ու խաղացնողներին…Ճիշտ է, ասում են բամփելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն Հայաստանում ամեն ինչ է քաղաքականացված ու բամփելն էլ է քաղաքական կատեգորիա…Հատկապես չհասկացողներին պարբերաբար բամփել է պետք, նրանք դրա կենսական կարիքն են զգում և փոքր տարիքից նրանց միշտ բամփել են ու դա նրանց համար դարձել է կենսական անհրաժեշտություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031