Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձներ` Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ

Փետրվար 01,2017 21:07

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ արձանագրում է, որ հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ քսանհինգ տարին երկու ժողովուրդների դարավոր պատմության համար ընդամենը ակնթարթ է, սակայն իր անկախությունը վերագտած Հայաստանի և վերամիավորված Գերմանիայի նորօրյա պատմության մեջ այն բնորոշում է մի ողջ ժամանակաշրջան, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն փուլ: Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ դրա հիման վրա կշարունակեն կառուցվել ու հարստանալ հայ-գերմանական բազմաշերտ կապերը:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ուղերձում ընդգծում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում զարգացել է կապերի բավական հագեցած համակարգ, և մեր միջև առկա է սերտ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշում է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի ցանկությունը՝ նոր հիմքի վրա դնելու ԵՄ հետ հարաբերությունները և ընդլայնելու դրանք: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշում է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Գերմանիան կշարունակի աշխատել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ և աջակցել եռանախագահներին: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս է հայտնում, որ երկու պետությունների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728