Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը`  էլեկտրոնային եղանակով

Փետրվար 08,2017 17:50

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ քննարկվել են հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման նախապատրաստական աշխատանքները։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է, որ վերջին տվյալներով հանրապետությունում աշխատում է 793 մանկաբարձ-գինեկոլոգ, որից 471-ը` ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում։  Նրանցից 258-ն աշխատում է մայրաքաղաքում, 213-ը` մարզերում։

Նշենք, որ գործող  58  ստացիոնար  ծննդօգնության բժշկական կազմակերպությունից   12–ը  (8-ը` 3-րդ մակարդակի,  4-ը`  2-րդ) Երևանում են,   46-ը` մարզերում։

Ռազմիկ Աբրահամյանը նախարար Ալթունյանին ներկայացրել է, որ ստացիոնար  բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների տեսական գիտելիքների գնահատման նպատակով մասնագիտական խմբերը մշակել են 50 թեստ` կազմված 250 խնդրից  և 1250 ենթախնդրից։

Միաժամանակ, կգնահատվեն  մասնագետների  գործնական հմտությունները, կուսումնասիրվի բուժհաստատությունների`  անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու պատրաստվածության և  առանձին ծառայությունների մակարդակը։

Քննարկվել են նշված և նախատեսված մյուս բոլոր աշխատանքների կազմակերպման հարցերը։

Լևոն Ալթունյանը հանձնարարել է մասնագետների թեստավորումն անցկացնել էլեկտրոնային եղանակով։ Առողջապահության նախարարն առաջարկել  է, որպեսզի  մարզային ծննդօգնության հաստատություններում նախատեսվող  ուսումնասիրությունները  պլանային այցերի ընթացքում կատարի բուժհիմնարկների գործունեության օպտիմալացման և կազմակերպակառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728