Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

Փետրվար 09,2017 10:24

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Մասիսի,  Արտաշատի,  Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի  տարածաշրջանների ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ:

Բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728