Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հաջողության սիմվոլներից մեկն է»

Փետրվար 10,2017 17:04

ԲՀԿ 9-րդ համագումարում ունեցած իր ելույթում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմումն իրեն հեշտությամբ է տրվել. «Իմ որոշման հիմքում Գագիկ Ծառուկյանի որոշումն է`մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Որպես մարդ, ես պետք է լինեի իմ 20 տարվա ընկերոջ եւ գործընկերոջ կողքին»:

«Սա մեր երկար անցած ճանապարհի հերթական հանգրվանն է, մյուս կողմից`նոր էջ»,- ասաց Իշխան Զաքարյանը`հավելելով`ձգտում ենք կարեւոր փոփոխությունների` երկիրն անվտանգ դարձնել, քաղաքացիների կյանքը ապահով ու բարեկեցիկ դարձնել. «Ներքին թշնամանք, ատելություն չենք քարոզելու, այլ խելք խելքի տալ եւ լուծումներ գտնել»:

Իշխան Զաքարյանը կարծում է, որ երկրի վիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուրից իսկապես պահանջվելու է անձնականը մի կողմ դնել, անձնական շահը զոհաբերել: Նա խոստացավ, որ այս ընթացքում չեն լինելու ականջահաճո հայտարարություններ, չի խոսվելու մի ծրագրի մասին, որը հետո հաջողության չարժանանա: «Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության սիմվոլներից մեկն է: Եթե Ծառուկյանի պես մարդն ասում է`պարտք ունեմ իմ ժողովրդի առաջ, ուրեմն, բոլորս պարտք ունենք այդպես ասելու եւ այդպես վարվելու»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728