Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրենը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Փետրվար 16,2017 14:02

ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համատեքստում՝ փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) այցելեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Հյուրին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա կարևորեց «Լույս» հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ Հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում և տարբեր բնագավառներում կիրառում իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու խնդիրների լուծման գործին։ Նա նշեց, որ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, որոնք իրենց մասնագիտական որակավորումները բարձրացնում են աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններում ու համալսարաններում, հետևում են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին և ս.թ. հունվարի 25-ին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ-ում իրականացված ՀՀ ՊՆ-ի և «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթին»:

Այնուհետև պրոֆեսոր Քոթանջյանը Ժաքլին Կարաասլանյանին ներկայացրեց ՊԱՀՀ-ի ստեղծման գործընթացը, ՊԱՀՀ-ի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները:

Տարածաշրջանում բնույթով եզակի հետազոտական համալսարանի նպատակն է Հայաստանի անվտանգային-պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտական և կրթական գործունեության կամրջմամբ: Համալսարանի խնդիրների շարքում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ռազմավարական խաղերի, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով հետազոտությունների կատարումը: Դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվում են համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը նպաստում է պետության ղեկավար կազմի քաղաքական-անվտանգային գիտելիքների ընդլայնման ապահովմանը: Իր գործունեության ընթացքում ՊԱՀՀ-ը կազմակերպել է մի շարք ռազմավարական-քաղաքական ֆորումներ և համաժողովներ՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի առաջատար մասնագետների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ Հայաստանը այդպիսով դարձնելով Հարավային Կովկասում կառուցողական երկխոսության եզակի ու կարևոր հարթակ աշխարհաքաղաքական տարբեր բևեռների, քաղաքական ու մասնագիտական շրջանների, մտավոր և ուժային կենտրոնների միջև։

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը տպավորված էր հանդիպմամբ և ՊԱՀՀ-ի կողմից իրականացվող ծրագրերով: Նա գոհունակություն հայտնեց ճանաչողական այցից և հույս հայտնեց, որ «Լույս» հիմնադրամի և ՊԱՀՀ-ի միջև համագործակցությունը կշարունակվի:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728