Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված մարդիկ կառաջադրվեն նաեւ ռեյտինգային ընտրակարգով

Փետրվար 16,2017 17:00 Share

Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականում են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Ցուցակի հաջորդ համարներն են`Մանե Թանդիլյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան, Լենա Նազարյան, Հայկ Կոնջոյան, Արայիկ Հարությունյան, Խաչիկ Սիմոնյան:

Էդմոն Մարուքյանն ասաց նաեւ, որ համամասնական ցուցակում ընդգրկված մարդիկ կառաջադրվեն նաեւ ռեյտինգային ընտրակարգով: Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է Երեւանի Կենտրոն համայնքում, Սասուն Միքայելյանը`Կոտայքի մարզում, Էդմոն Մարուքյանը`Լոռու մարզում, Արամ Սարգսյանը`Սյունիքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել