Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդը» բերեց ցուցակները՝ հորդորելով քերթվելուց, աչքերը կորցնելուց չվախենալ. (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 18:45

«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը ԿԸՀ բերեց Արթուր Բաղդասարյանի օգնական Վարուժան Բոլորչյանը:

Նա ասաց, որ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում է Մհեր Շահգելդյանը, երրորդում՝ Հեղինե Բիշարյանը, չորրորդ տեղում է Հովհաննես Մարգարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցի՝ն մուրաբաներ բաժանելո՞ւ եք՝ Վարուժան Բոլորչյանը ի պատասխան ասաց. «Ի՞նչ հարցեր եք տալիս, օրինակ»:

Ընդհանուր ցուցակը 300 հոգանոց է:

Մենք նրան հարցրեցինք՝ համագումարից հետո շատերը վախենում են՝ քերթել, աչքերը հանել, կա՞ նման վտանգ՝ նա պատասխանեց. «Չէ, չէ, քավ լիցի, պետք չի ամեն ինչ կոնտեքստից դուրս բերել»: Նա վստահեցրեց, որ վախենալու առիթ չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728