Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ գնդի վետերաններ»-ը աջակցելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին

Փետրվար 16,2017 20:45

Այսօր տեղի է ունեցել «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ վարչության նիստ: Վարչությունը քննարկելով առաջիկա ԱԺ ընտրությանը մասնակցելու հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրված դաշինքներից մեկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Արցախյան ազատամարտում իր ծանրակշիռ ներդրումն ունեցող, բանակաշինության ակունքներում կանգնած և այժմ էլ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներով մտահոգ ու դրանց լուծումներն առաջարկող մեր մարտական ընկերը՝ Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նկատի առնելով այն հանգամանքը, որ «Ազատամարտիկների դաշինք» -ը ևս հայտարարել է միանալու միասին, որոշել է․

Իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Միաժամանակ, կոչ է արվում բոլոր ազատամարտիկներին, վետերանական ՀԿ-ներին իրենց աջակցությունը բերելու վերոնշյալ դաշինքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728