Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Սահակյան. «13-րդ տեղ. 13-րդ ընտրատարածք, հրաշալի է»

Փետրվար 21,2017 14:06

Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն ընդգրկվել է ՀՅԴ համամասնական ցուցակում, զբաղեցնելով ցուցակի 13-րդ տեղը: Նա նաեւ ընդգրկված է դաշնակցության Տավուշի մարզի վարկանիշային ցուցակում:

Նրան հարցրինք՝ 13-րդ տեղը խորհրդարան մտնելու համար անցողի՞կ է: Ա. Սահակյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չգիտի, նաեւ կատակեց. «13-րդ տեղ. 13-րդ ընտրատարածք, հրաշալի է»:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղից սերված, այնտեղ տուն կառուցած Արտավազդ Սահակյանը հավելեց. «Ընտրություններում իմ հույսը ժողովուրդն է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մտահոգ քաղաքացի says:

    Պարզ երևում է, որ հեղինակավոր միկրովիրաբույժին ,,ձայն հավաքող .. են կարգել;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728