Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ մեզ՝ դիտորդներիս ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք. Արգենտինայի պատգամավոր Բրենդա Օստին.

Փետրվար 22,2017 12:09

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին ընդունել է ԱՀ Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած Արգենտինայի պատգամավոր Բրենդա Օստինին և Արգենտինայի հայկական համագումարի ներկայացուցիչ Նիկոլաս Սաբունջյանին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել այս օրերի ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար և նշել, որ դիտորդների կողմից ստացված առաջարկությունները օգնում են Արցախին քայլ առ քայլ բարելավել հանրաքվեների և ընտրությունների անցկացման ընթացակարգերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բրենդա Օստին նշել է, որ ժողովրդավարական գործընթացին՝ հանրաքվեին դիտորդներ հրավիրելը խոսում է տվյալ երկրում պետական ինստիտուտների կայացվածության մասին:

«Այցելել եմ 7 ընտրատեղամաս և տպավորված եմ քվեարկության գործընթացի բարձր պատրաստվածությամբ, վերահսկողության մակարդակով, հանձնաժողովների անդամների աշխատանքով, ցուցակների ճշգրտությամբ, քաղաքացիների համախմբվածությամբ և իրազեկվածությամբ: Նույնիսկ մեզ՝ դիտորդներիս ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք: Երևում է, որ բարդ և երկարատև աշխատանք է տարվել»,- նշել է Արգենտինայի պատգամավորը:

Շնորհավորելով հանրաքվեի անցկացման նման մակարդակ ապահովելու կապակցությամբ՝ Բրենդա Օստին հավելել է .«Սա խոսում է ժողովրդավարության զգացողության բարձր մակարդակի մասին»:

Այնուհետև, դիտորդների խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին:

Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Շնորհակալ ենք և անձնական, և մասնագիտական գնահատականների համար, քանի որ մենք առավել գործող տարբերակ չունենք աշխարհի հետ մեր մասին խոսելու համար, քան այս տարբերակն է»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728