Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղ է հուղարկավորել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը. Բելառուսի ԱԳ նախարար

Մարտ 01,2017 13:39 Share
Աջակցեք aravot.am-ին

Դեռևս վաղ է «հուղարկավորել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը»: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյը:

Նախարարի խոսքով՝ Բելառուսը և Ռուսաստանը հասկանում են, որ անհրաժեշտ է լուծել խնդրահարույց հարցերը:

«Ես նայում եմ Ռուսաստանի հետ երկկողմանի համագործակցության զարգացմանը և տեսնում, որ ընդհանուր փոխըմբռնում կա խնդրահարույց հարցերը լուծելու և առաջ շարժվելու վերաբերյալ»,-ասել է Մաքեյը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: