Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. Բրյուսելում նախագահը կարեւոր հստակեցում արեց ԼՂՀ հարցի մասով (Տեսանյութ)

Մարտ 03,2017 14:56

«Մենք գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում: Ցանկացած ժամանակ սրացում հնարավոր է, քանի որ մենք տեսնում ենք, որ որևէ կերպ դիմացը չունենք վստահելի գործընկեր»,- «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ղարաբաղաադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմաններում վերջին սրացումները կարո՞ղ են հերթական էսկալացիային բերել հարցին՝ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Այդ վտանգն, ըստ նրա, կա, քանի դեռ հարցի քաղաքական կարգավորումը վերջնական համաձայնության չի հանգեցրել: Իսկ դա չի կարելի ակնկալել այնքան ժամանակ, քանի դեռ «Ադրբեջանի իշխող կլանն իր մաքսիմալիստական գծից որոշակի նահանջ չի կատարել, չի մտել կոնստրուկտիվ դաշտ»:

«Եթե Ադրբեջանը ցանկություն ունի ստատուս քվոն փոխելու, դրա հնարավոր տարբերակը Լեռնային Ղարաբաղի անկախության, ինքնորոշման ճանաչման էլեմենտն է»,-ասաց նա`հավելելով, որ սին են Ադրբեջանի այն պատրանքները, թե հնարավոր է սրացումների, անհանգստության որոշակի մարդկային կյանքերի, հումանիտար աղետների միջոցով ինչ-ինչ դիվիդենտներ քաղել՝ թե հայկական կողմերից, թե միջազգային հանրությունից: «Շատ հստակ էր, որ դա չի աշխատում և Հայաստանը դրան չի գնալու»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Այս համատեքստում, գնահատելով ՀՀ նախագահի բրյուսելյան այցը ե այն հստակեցումը, որ «երբ պահը գա ու սրացումները բերեն պատերազմի, Հայաստանը, որպես ԼՂ անվտանգության երաշխավոր, չի խորշելու օգտագործել իր ողջ զինանոցը», Կարեն Բեքարյանը շատ կարեւոր եւ էական հստակեցում է համարում։

«Սա այն հստակեցումների ամբողջական փաթեթն էր, որին մենք ականատես եղանք ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում»,- ասաց բանախոսը`հավելելով, որ նախագահի այս ուղերձը կարևոր էր ոչ միայն Հայաստանի եվրոպական գործընկերների, այլ նաեւ Ադրբեջանի եւ համանախագահողների համար:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031