Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 30 օր առաջ. (տեսանյութ). Ա1+

Մարտ 04,2017 11:12

1995-ի խորհրդարանը ձեւավորվելու էր անկախ Հայաստանի Ազգային Ժողովի առաջին ընտրություններով: 13 կուսակցություն եւ մոտ 8 հարյուր թեկնածու է մրցում 190 տեղի համար:

Մամուլն ահազանգում է՝ առաջին ընտրակաշառքը ալյուրն է: «Պայքարում են ոչ թե գաղափարները, այլ՝ բնազդները»,-ըստ «Ռեսպուբլիկա Արմենիայի»` հայտարարում է ընդդիմադիր ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը: Քարոզարշավից մի քանի օր առաջ հայտնի է դառնում, որ ընտրությունների օրը քվեարկվելու է Հայաստանի Սահմանադրության նախագիծը: ԿԸՀ-ն հրաժարվում է գրանցել Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» կուսակցությունը («Շրջան», հունիսի 7): Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է պատճառաբանել: Նախընտրական հանդիպումներում ընդդիմության հիմնական կարգախոսն է՝ կորչի ՀՀՇ-ն («Հայաստանի Հանրապետություն» հունիսի 6):

1999-ի խորհրդարանի ընտրություններում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը վերջինն է ներկայացնում իր փաստաթղթերը Կենտրոնական ընտրական Հանձնաժողով: Այս դաշինքն անմիջապես դառնում է ընտրությունների ֆավորիտ: Նոր ընտրական օրենսգրքով խորհրդարանում 190 պատգամավորի փոխարեն կընտրվի 131-ը: Մասնակից 21 քաղաքական ուժերից  20-ը ընդդիմադիր են:

2003-ի խորհրդարանական ընտրության քարոզարշավը մեկնարկեց, երբ դեռ Սահմանադրական դատարանում չէր ավարտվել նույն տարվա նախագահի ընտրության արդյունքների վիճարկման հայցը։ Նախատեսված էր, որ ընտրությունների օրը պետք է քվեարկվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Ընդդիմությունը հանդես է գալիս Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքով, իսկ իշխանությունը՝ Հանրապետական կուսակցությունով, որն առաջին անգամ էր առաջադրվում առանց դաշինքի: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հրաժարվում է գրանցել ընդամենը երկու ամիս առաջ նախագահի ընտրություններին մասնակցած Արամ Կարապետյանի թեկնածությունը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031