Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը հերթական սոցիալական նախաձեռնություն է իրականացրել մարտի 8-ի նախօրյակին

Մարտ 07,2017 17:30

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առիթով Երևանի քաղաքապետարանը ավանդական դարձած սոցիալական նախաձեռնությամբ մեկտեղել էր Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակից կանանց, զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ երկու զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց: Շուրջ 2000 կանայք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն են ունեցել դիտելու «Մորգանի խնամին» և «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական ներկայացումները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորել է ներկաներին՝ Կանանց միջազգային օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն ու հետագա հաջողություններ:

Ներկայացումից հետո դահլիճում գտնվող բոլոր կանանց հանձնվել են տոնական նվերներ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031