Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ո՞նց է ժողովուրդը ամբոխ է, ինքը ոհմակի անդամ չէ՞». «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 09,2017 18:35 Share
Աջակցեք aravot.am-ին

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանն այսօր վրդովվեց, երբ գործով տուժող ոստիկան Արամայիս Հարությունյանը  այդ օրը ակցիա անողներին  ամբոխ անվանեց:

«Ուրեմն՝ ոստիկանությունը ոհմակ է։ Այդ ո՞նց է, որ ժողովուրդը ամբոխ է, իսկ ինքը ոհմակի անդամ չէ»,- այսօր հայտարարեց Արարատ Խանդոյանը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ցուցմունք տվեց գործով տուժող 9 ոստիկան: Նրանցից եւ որեւէ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածել է իրեն  կամ այլ ոստիկանի:

Տուժողների հարցաքննությունից հետո Արարատ Խանդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց  գործով դատախազ Հայկ Պետրոսյանին. «Ինձ բերման է ենթարկել ԱԱԾ-ն: Իսկ դատախազը անգործության է մատնված, եւ իմ հայտարարությանը չի տվել պատշաճ գործընթաց»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: