Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկը՝ Փաշինյանին. «Չե՜ս հիշում, բայց չեմ ուզում արտահայտվել» (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 11,2017 16:20 Share

«ԵԼՔ» դաշինքի՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում այսօր իրականացրած ընտրարշավի  ժամանակ բակերից մեկում մի կին գովեց պատգամավոր, դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: «Ես սիրում եմ նրան՝ շա՜տ-շատ…»: Հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված տիկնոջ համակրանքը: «Ես վիրավոր ազատամարտիկ եմ, իրեն շատ եմ սիրում, հարգում եմ…»,-ասաց նա: Թե ինչ լավություն է պատգամավորն արել տիկնոջը, վերջինս ասաց՝ «կարեւոր չի»: Նաեւ չուզեց ներկայանալ:

Երբ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցավ տիկնոջը բարեւելու, վերջինս նրան ասաց՝ «չես հիշում, բայց չեմ ուզում արտահայտվել»: «Լավ, ուրիշ անգամ»,-ժպտալով պատասխանեց Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել